-Ասում են` Դուք իր մարդն ենք:
-Չէ, ես իմ կնոջ, Անահիտի մարդն եմ: Պարզապես, ես Քոչարյանի հետ շուրջ տասը տարի աշխատել եմ` իր ենթակայության տակ, և համարում եմ նրան լավ նախագահ:
-Պարոն Նահապետյան, ինչո՞ւ չմասնակցեցիք «Գովազդի մասին» օրենքի քվեարկությանը, ասում են` բոյկոտ եք իրականացնում. ո՞ւմ դեմ: Դա քաղաքակա՞ն որոշման արդյունք էր:
-Ես այդպես չէի ձևակերպի. քաղաքական առումով հստակ էր մոտեցումը: Դա ոչքաղաքական մոտեցման արդյունք էր:
Իմ կամ իմ գործընկերներից մեկի մոտ տեսնո՞ւմ եք ջղաձգումներ: Նույնը` խուճապի հետ կապված: Մենք ողջունում ենք նրանց սերիալային հավաքները կոնյակի գործարանում: Շատ ենք կարևորում, թող հավաքվեն, քննարկեն, լուծումներ առաջարկեն:
-Ձեր աշխատողներից պահումներ արդեն կատարե՞լ եք:
-Կատարել ենք ու արդեն փոխանցել ենք:
-Դժգոհողներ չկա՞ն:
-Ճիշտն ասած՝ ոչ, համենայն դեպս, այդ հարցով ինձ որևէ մեկը չի դիմել:
Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հարցրի, թե ուկրաինական իրադարձությունների հետևանքով ԵԱՀԿ Մինսկ խումբը չի՞ կորցնում գործունակությունը, երբ համանախագահները հայտնվում են բարիկադի տարբեր կողմերում:
ՈՒկրաինական զարգացումների և դրանց արձագանքների շուրջ «Իրատես de facto»-ն զրուցեց ԵՊՀ աշխարհագրու-թյան և երկրաբանության ֆակուլտետի դեկան ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության ընթացքում գործել է անկախ...